Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ հոկտեմբերի 31-ին կազմակերպվել է օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուղևորություն օկուպացված Արցախի Մեխակավանի և Կովսականի շրջաններ։
Ուղևորությանը մասնակցում են 51 երկրի և 12 միջազգային կազմակերպության ավելի քան 100 ներկայացուցիչներ։ Պատվիրակությանը ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Ուղևորության ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կծանոթանան այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքների մասշտաբներին և կստանան տեղեկատվություն Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին, որը բարձրացնում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։
Սա դիվանագիտական կորպուսի 20-րդ ուղևորությունն է օկուպացված Արցախ: