ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պատերազմի նախարարությանը սկսել միջուկային զենքի փորձարկումներ «հավասար հիմունքներով» այլ երկրների հետ։
Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։ Թրամփն ասել է, որ այս որոշումը կապված է այլ երկրների փորձարկման ծրագրերի հետ. «Այս գործընթացը կսկսվի անմիջապես»,-նշել է նա:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր, ինչը, ըստ Թրամփի, ձեռք է բերվել իր առաջին ժամկետի ընթացքում զենքի արդիականացման շնորհիվ։ Հաղորդագրությունը հայտնվել է Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի անձնական հանդիպումից կարճ ժամանակ առաջ։