Խորհրդարանական 2026 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի գրանցված թեկնածուները պետք է վճարեն առաջադրման վճար, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ըստ որոշման՝ ՔՊ անդամ թեկնածուները պետք է վճարեն 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 մլն 500 հազար դրամ։ Կուսակցության վարչության որոշմամբ՝ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-30-ը ներառյալ։
Թեկնածուների գրանցումն իրականացնելու է ՔՊ վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում։
