Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով հոկտեմբերի 30-ի դատական նիստի ընթացքում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին գրավոր դիմում ուղարկեց՝ նշելով, որ իր համակարգիչն առգրավված է, ինչի հետևանքով չի կարող լիարժեքորեն իրականացնել մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպանությունը։ Կոչուբաևը առարկեց, որ իր պաշտպանյալին հանրային պաշտպան տրամադրեն, և առաջարկեց նիստը հետաձգել։ Նրա գործընկեր Արայիկ Ներսիսյանը, որը աշխատում է նույն իրավաբանական գրասենյակում, դահլիճից առաջարկեց, որ ինքը ներկայացնի Ալեքսանյանի շահերը։ Ներսիսյանը դատարանին հայտնեց, որ այդ հարցի շուրջ արդեն համաձայնություն ունի Կոչուբաևի հետ, և Ալեքսանյանը նույնպես չառարկեց, որ իր շահերը ներկայացնի Ներսիսյանը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը համաձայնություն տվեց։ Նիստը շարունակվեց, քանի որ բոլոր մեղադրյալներն ունեն պաշտպաններ։ Նախորդ՝ […]