Երեխաների ծննդյան միանվագ նպաստը կհամահարթեցվի և կդառնա 500,000 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օրենսդրական փաթեթով կառաջարկի համահավասարեցնել բոլոր երեխաների ծննդյան միանվագ նպաստը՝ այն սահմանելով 500,000 դրամ՝ այդ թվում առաջին և երկրորդ երեխաների համար գործող 300,000 դրամի փոխարեն: Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։ Նախարարը ներկայացրել է դեմոգրաֆիական ծրագրերը, նշելով, որ բյուջետային ծրագրերում աճ են ապահովում հիմնականում երկու ծրագրեր՝ երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը և ընտանիքում երեք և ավելի երեխայի նպաստի ծրագիրը, որը նույնպես աճ ունի: Թորոսյանը տեղեկացրել է, որ շուտով Ազգային ժողով կուղարկվի օրենքի նախագիծ, որով կառաջարկվի երրորդ և հաջորդ երեխային մինչև վեց տարեկանը […]

Leave a Comment