
Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Խալիլ Շիրղոլամին Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։