Նախիջևանի Գեհենիք գյուղը՝ հայերով բնակեցված․ արխիվային կադրեր

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը արխիվային կադրեր է հրապարակել Գեհենիք (Գյոմուր) գյուղից․

«Գյուղն այժմ կոչվում է Գյոմյուր (ադրբ.), գտնվել է Նախիջևանի Շահբուզ շրջանում: Վերջին հիշատակումների համաձայն, 1830-ականներին գյուղի 12 տներում բնակվել են 50 հայեր:

Գյուղի կենտրոնական մասում գտնվում էր Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը թվագրվում էր 12-13-րդ դարերին. Այն վերջնականապես ոչնչացվել է 2009 թվականի նոյեմբերին: Եկեղեցու մասունքների պահպանման մասին որևէ այլ տեղեկություն հայտնի չէ:

Գյուղի միջով էր անցնում նույնանուն գետակը՝ Գյոմուրը, որը սկիզբ էր առնում Զանգեզուրի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից. Համարվել է Արփա գետի ձախ օժանդակը»:

–00—ՍՊ

Leave a Comment