Ովքե՞ր են օգտվելու ապահովագրությունից և պետական պատվերներից

2026 թվականի հատկացումներին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ 2026 թվականի բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է:

«Ես, իսկապես, շատ մեծ ուրախությամբ և հպարտությամբ եմ այսօր ներկայացնում, որ մեր Կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական հիմնական խոստումներից մեկը, որը տեղ է գտել Կառավարության ծրագրի մեջ, ըստ էության, դրա իրացման ֆինանսական հատվածի առաջին հաստատումն իրականացրել է»,- Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Անահիտ Ավանեսյանը:

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին փաթեթը, ըստ նախարար Ավանեսյանի, վերջնական որոշումների, նաև այսօրվա հաստատվելիք բյուջեի շրջանակներում վերջին շտկումների փուլում է, և առաջիկա օրերին այն կուղակվի Կառավարության դիտարկմանը:

«Մեր նպատակն է, որ մինչև տարվա վերջ օրենքն ընդունենք, որպեսզի հաջորդիվ՝ 2026 թվականից, կարողանանք առաջին, մեկնարկային փուլը սկսել»:

Առողջապահության 2026 թվականի բյուջեն կառուցված է այն սկզբունքով, որ առաջին մեկնարկային փուլի մեջ ընդգրկված քաղաքացիներից բացի, պետպատվերով ծառայություններից օգտվող անձինք կշարունակեն օգտվել նույն ծավալով։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ առաջիկա երեք տարիների ընթացքում պետպատվերների ծավալը կրճատվելու է, իսկ շահառուների կարիքները կփոխանցվեն առողջապահական ապահովագրության շրջանակ։ Երրորդ տարում նախարարության հիմնական բյուջետային տողը նվիրված կլինի հենց ապահովագրությանը։

Leave a Comment