«Սրբազան պայքար» շարժման գործով նիստը դռնփակ է. քննվում է մեղադրյալ Աղվան Արշակյանի պաշտպանի միջնորդությունը

Հասարակություն

30.10.2025 | 17:40

«Սրբազան պայքար» շարժման գործով նիստն այս պահին դռնփակ է քննվում: Մեղադրյալներից Աղվան Արշակյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Արշակյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն ունի:

Նշենք, որ Արշակյանն առողջական խնդիրներ ունի, այս հանգամանքը հաշվի առնելով՝ դատարանը փոխել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով: Այժմ պաշտպանը պետք է ներկայացներ Արշակյանի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելու միջնորդություն:

Թեև պաշտպանական կողմը դեմ չէր, որ հարցը դռնբաց քննվի՝ դատարանը որոշեց այն դռնփակ քննել, քանի որ կարող են քննարկման առարկա դառնալ Արշակյանի առողջական վիճակին վերաբերող հարցեր:

Արաքս Մամուլյան

Leave a Comment