Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։



Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից են։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը ՀՀ Կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն:


Կայսա Օլոնգրենը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության ջանքերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների ուղղությամբ՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը։


Ավելի վաղ վարչապետը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:


Հիշեցնենք՝ վարչապետը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը:


Փաշինյանը Ելիսեյան պալատում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին: 

Դիտումների քանակ11

Leave a Comment