
«Հստակ արձանագրված փաստ է, որ այս գործում գոյություն ունի դեպքերի, իրադրության ու խոսքերի նենգափոխում»,- դատական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այդ արձանագրումներին իրավապահ մարմինները երկու ամիս է չեն արձագանքում։ «Մենք հանցագործության մասին հաղորդում ենք տվել և հիմա էլ հրապարակային ասում եմ, որ Գլխավոր դատախազն ու ՔԿ ղեկավարները ստախոսներ են»,- հավելեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ 4 ամիս է իրենց հասցեին բոլոր հարթակներից ամենավերջին վիրավորանքներն են հնչում, ինչը պետք է արժանանա իրավական գնահատականի։
Նշենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանական թիմի միջնորդությունը՝ 17 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հետ կապված․ «Այս փուլում այս միջնորդությունը չի կարող բավարարվել, քանի որ ապացույցները դեռ հետազոտված չեն»,– ասաց նա։