https://arm.sputniknews.ru/20251030/stepanakerti-pajtjuni-zvoheri-yntaniqnery-petq-e-hatuk-kargavitshak-stanan-patgamavvor-95272787.html
Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները պետք է հատուկ կարգավիճակ ստանան. պատգամավոր
Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները պետք է հատուկ կարգավիճակ ստանան. պատգամավոր
Sputnik Արմենիա
Նախարար Արսեն Թորոսյանն ընդունեց բացթողումը, բայց չմանրամասնեց, թե երբ այդ ընտանիքներին կտրվի ռազմական գործողությունների քաղաքացիական զոհերի հարազատների… 30.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-30T16:59+0400
2025-10-30T16:59+0400
2025-10-30T17:07+0400
ստեփանակերտ
պայթյուն
զոհ
արթուր խաչատրյան
արսեն թորոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66451896_0:147:1080:755_1920x0_80_0_0_b13239eb244a4d753c2c3258c738f6ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքների անդամները պետք է ստանան սոցիալական հատուկ կարգավիճակ: Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Սոցիալական ապահովության ծրագրերի վերաբերյալ քննարկմանը նա ուշադրություն հրավիրեց այդ ընտանիքների՝ միայն 1 մլն դրամ միանվագ նպաստ ստանալու փաստի վրա։ Ընդ որում, այդ ընտանիքները չեն ստացել սոցիալական կարգավիճակ, որը նրանց կհավասարեցներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամներին։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ գերատեսչությունը համաձայն է պատգամավորի դիրքորոշման հետ՝ ընդգծելով, որ տուժածները չեն կարող դիտարկվել որպես «սովորական դժբախտ պատահարի» զոհ: Նրա խոսքով՝ հատուկ կարգավիճակ տալու հարցը քննարկման փուլում է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ որոշված չեն:Հիշեցնենք` 2023թ–ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։
ստեփանակերտ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66451896_0:0:1080:810_1920x0_80_0_0_5a0919a6adaf5bed301c1f5f09a4171d.jpg
ստեփանակերտ, պայթյուն, զոհ, արթուր խաչատրյան, արսեն թորոսյան
ստեփանակերտ, պայթյուն, զոհ, արթուր խաչատրյան, արսեն թորոսյան
Նախարար Արսեն Թորոսյանն ընդունեց բացթողումը, բայց չմանրամասնեց, թե երբ այդ ընտանիքներին կտրվի ռազմական գործողությունների քաղաքացիական զոհերի հարազատների կարգավիճակ:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքների անդամները պետք է ստանան սոցիալական հատուկ կարգավիճակ: Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Սոցիալական ապահովության ծրագրերի վերաբերյալ քննարկմանը նա ուշադրություն հրավիրեց այդ ընտանիքների՝ միայն 1 մլն դրամ միանվագ նպաստ ստանալու փաստի վրա։ Ընդ որում, այդ ընտանիքները չեն ստացել սոցիալական կարգավիճակ, որը նրանց կհավասարեցներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ գերատեսչությունը համաձայն է պատգամավորի դիրքորոշման հետ՝ ընդգծելով, որ տուժածները չեն կարող դիտարկվել որպես «սովորական դժբախտ պատահարի» զոհ: Նրա խոսքով՝ հատուկ կարգավիճակ տալու հարցը քննարկման փուլում է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ որոշված չեն: