
«Հստակ արձանագրված փաստ է, որ այս գործում գոյություն ունի դեպքերի, իրադրության ու խոսքերի նենգափոխում»,- դատական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այդ արձանագրումներին իրավապահ մարմինները երկու ամիս է չեն արձագանքում։ «Մենք հանցագործության մասին հաղորդում ենք տվել և հիմա էլ հրապարակային ասում եմ, որ Գլխավոր դատախազության ու ՔԿ ղեկավարները ստախոսներ են»,- հավելեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ 4 ամիս է իրենց հասցեին բոլոր հարթակներից ամենավերջին վիրավորանքներն են հնչում, ինչը պետք է արժանանա իրավական գնահատականի։