Անի Գրիգորյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Հայփոստ»-ի անունից` հայտարարությամբ, թե ընկերությունը 799 դրամով վաճառում է «հաճախորդների կորցրած, վերադարձված կամ մոռացված փաթեթները»։ «Ամեն տարի մեր պահեստներում կուտակվում են չվերցված առարկաներ, և ըստ կանոնների՝ կարող ենք դրանք հեռացնել, բայց փոխարենը մենք առաջարկում ենք ամբողջ արկղ՝ ընդամենը 799 դրամով»,- նշված է տարածված գրառումներից մեկում։ Իրականում այս գրառումները որևէ կապ չունեն «Հայփոստի» հետ։ Գրառումները տարածող էջը կեղծ է։ Ընկերությունից հայտնում են, որ «երբեք չեն վաճառում կորած ծանրոցները»։ Կեղծ էջի մասին Գրառումները տարածվում են «Կորած փոստային ծանրոցներ» էջի կողմից, որը ստեղծվել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 24-ին։ Նույն օրը՝ րոպեների տարբերությամբ, յոթ գրառում է […]