
«Ձեր մտքում ունե՞ք այն սցենարը, որ հնարավոր է ընտրություններից հետո ընդդիմություն լինեք»,-ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին:
Թորոսյանը պատասխանեց. «Մենք արդեն եղել ենք ընդդիմություն և չենք վախենում ընդդիմություն լինել: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին տեսել ենք այն ամենը, ինչը իրենք անում են այդ ընդդիմությանը բռնաճնշելու ուղղությամբ:
Իսկ մեր գաղափարները, մեր կատարած աշխատանքը, մեր երկրի տնտեսական աճը, մեր գաղափարները՝ խաղաղություն հաստատելու, և հաստատված խաղաղությունը մեզ տալիս է վստահություն, որ մենք հաղթելու ենք ընտրություններում»:
«Իսկ Ջերմուկում տարածքային կորուստներն էլ են տալի՞ս վստահություն» հարցին Թորոսյանը արձագանքեց. «Մենք տարածքային կորուստներ չենք ունեցել: Եթե հարձակվել են մեզ վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իշխանության մեղքը չի»: