Տիկին Գալյան, շատ վատ եք աշխատում. Փոստանջյան


Հասարակություն


Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանին.

«Բարի լույս տիկին Գալյան,

Ձեր կողմից ղեկավարվող հիմնարակները` մասնավորապես կալանավայրերը գտնվում են անմխիթար վիճակում:

Կալանավայրերի գործունեության բազմաշերտ և բազմակողմ գնահատմամբ գալիս ենք եզրահանգման, որ սարսափելի անկառավարելի իրավիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում:

Հայաստանի Հանրապետության կալանավայրերը գեր ծանրաբեռնված են կալանավորներով:

Հայաստանի Հանրապետության կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել:

Երեկ` 29.10.2025 թվականին ժամը 20:00-ից մինչև 22:45 ես գտնվել եմ հերթի մեջ որպեսզի կարողանամ տեսակցել իմ վստահորդ պարոն Վարդան Ղուկասյանի հետ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Բոլոր աշխատասենյակները զբաղված էին:

Երեկ ի թիվս այլի, օրենքի կոպիտ խախտմամբ խոչընդոտվեց նաև իմ անարգել և անհապաղ շփումը կալանքի տակ գտնվող իր վստահորդի հետ:

Հերիք չէ, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն օրենքի կոպիտ խախտմամբ շահագործում է ՀՀ ԱԱԾ-ի անցակետային ծառայությունը, ես ստիպված եմ եղել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ մուտք ապահովող տրանզիտ կետում` ՀՀ ԱԱԾ-ի մուտքի մոտ, ոտքի վրա սպասել ժամեր:

Տիկին Գալյան շատ վատ եք աշխատում, չեք կարող կազմակերպել արդարադատությանը ուղղված պետաիշխանական լիազորությունները ու պարտականությունները:

Ժամեր շարունակ սպասողների համար առնվազն պետք է կահավորել սպասասրահ Ձեր կողմից հաստատված տրանզիտ ապահովոք կետում` ՀՀ ԱԱԾ շքամուտքում:

Հ.Գ.
Ըստ էության տիկին Գալյան ի զորու չեք ապահովել քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունը:

Հարգանոք` Փաստաբան Զարուհի Փոստանջյան

30.10.2025 թվական»։


Leave a Comment