Զերծ մնացեք ձեր բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր բացելուց․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Ցավոք մեր երկրում կան անձինք, ովքեր 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp կամ viber հավելվածները։ Հայտնում է ՆԳՆ-ն։

 

Կրկին անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց։

Մի օժանդակեք հանցավորներին, մի մատուցեք նրանց համար «ԱՐՋԻ» ծառայություններ։

 

Մեր տեսադաշտում հայտնված այդպիսի հարթակների արգելափակման և դրանց հետևում գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

Հեռախոսահամարներով «Դռոպ» ծառայություն մատուցողների դեմ պայքարը կլինի իրավական

Leave a Comment