Երևանում խոհարարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:

 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից և ըստ օպերատիվ ալ տեղեկությունների՝ նա աշխատում է նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար: 

 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար: 

Leave a Comment