ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերով լի նավի. կան զոհեր


Միջազգային


ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար օգտագործվող ևս մեկ նավ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։

Նա նշել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով նավը օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար: Դեպքը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։

Անձնակազմի չորս անդամ զոհվել է։ Օգոստոսին The New York Times-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի կերպով հրահանգ է ստորագրել լատինաամերիկյան թմրամիջոցների կարտելների դեմ ռազմական ուժ կիրառելու մասին։ Դրանից հետո Կարիբյան ավազանում տեղակայվել են ԱՄՆ-ի լրացուցիչ նշանակալի ռազմական ստորաբաժանումներ։ Այնուհետև Վաշինգտոնը ավիահարվածներ է հասցրել այն նավերին, որոնք, ըստ ԱՄՆ կառավարության, թմրանյութեր էին տեղափոխում Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։


Leave a Comment