Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի անունով սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում կեղծ հաշիվներ են բացվել՝ օգտագործելով նրա լուսանկարը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հարգելի քաղաքացիներ, իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով, ինչպես օրինակ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»,- գրել է Անդրեասյանը։
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էր հայտնել, որ իր անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է բացվել Whatsapp հավելվածում, որից քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկվում։