ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պարզվում է՝ ՀԷՑ-ի
առաջարկած՝ սակագնի հաշվարկի վերանայումը որի մասին ամպագոռգոռ հայտարարում էին «Մեր
ձևով» շարժման առաջնորդները, ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից՝
ընդամենը 0.2 դրամով՝ 1 կՎտժ-ի համար: 20 լումայով !!!
Այս թիվը վերցված է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
հաղորդագրությունից և արված է մասնագիտական հաշվարկների վրա: Եթե տոկոսային նայենք,
ապա սակագնի նվազումը բոլոր սպառողների հաշվարկով կկազմեր ընդամենը 0.5-0.6%:
Որպեսզի ավելի հասկանալի
լինի, թե ինչ «տիեզերական» օգուտ էր տալու այս փոփոխությունը մեր ժողովրդին, ասեմ,
որ միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիքի ամսական ծախսը կնվազեր …40-ից 50 դրամով:
Այո, չեք սխալվում՝ քառասունից հիսուն դրամով:
Լավ, միգուցե կասեք՝
ամսական 40-50 դրամն էլ է մեծ բան, ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
չի ընդունել առաջարկը:
Բանն այն է, որ, ըստ
ՀԾԿՀ-ի, օգոստոսի 1-ից սակագների չհիմնավորված նվազեցումը դրանից 6 ամիս հետո կառաջացներ
էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։
Մասնագիտական դետալների
մեջ (քանի գործոնով է պայմանավորված սակագնի հաշվարկը, ինչու չի կարելի մի քանի ամսվա
արդյունքներով վերանայում անել), չեմ մտնի: Ոչ էլ քաղաքական գնահատականներ կտամ:
Ուղղակի կխնդրեմ կրկին
հիշել 0.2 դրամը և համեմատել այն աղմուկի հետ, որն իրենց ձևով բարձրացրել են նորահայտ
քաղաքական գործիչները: