«Իրենց ցանկությունը պետք է լինի, որ ուզենան մասնակցեն». Գեղարքունիքի մարզպետը՝ Հովհաննավանքի պատարագի մասին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կիրակի օրը մասնակցելու է Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե որևէ մեկի չի ստիպելու, որ իր հետ գնան պատարագի։

«Իրենց ցանկությունը պետք է լինի, որ ուզենան մասնակցեն»,- նշեց Սարգսյանը։

Leave a Comment