Սկսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների առաջադրումը


2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․


1․ 2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025 թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։


2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում [email protected] էլփոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաև ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։


3․ Թեկնածուների գրանցումն իրականացնելու է ՔՊ վարչությունը՝ 2025 թ․ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։


4․ Գրանցված թեկնածուները մինչև 2026 թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար. ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ:

Leave a Comment