
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Փենթագոնին սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ այլ երկրների հետ «հավասար հիմունքներով» ։ Այս մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն ներկայումս «ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր»: «Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը՝ երրորդը մեծ տարբերությամբ: Բայց նրանք մեզ կհասնեն հինգ տարվա ընթացքում», – նշել է Թրամփը: