
«Որևէ խոչընդոտ չկա առաջ շարժվելու համար»,- Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան խաղաղությանը։
Հարցին՝ ինչո՞ւ է հիմա հնարավոր դարձել խաղաղությունը երկու երկրների միջև, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Վերլուծելով տարածաշրջանի և համաշխարհային իրավիճակը՝ միգուցե հասկացանք, որ կարող են ՀՀ-ի և Ադրբեջանի համար որոշ ընդհանուր շահեր լինեն։ 10-ամյակների թշնամանքից հետո միգուցե մենք սկսել ենք հասկանալ, որ կարող է ընդհանուր հայտարար լինել ընդհանուր շահերի համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գործընթացները նպաստում են երկուստեք ինքնիշխանության պահպանմանը։
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան