
«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերեւս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։
Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, և այս պահին ամենառեալ թեկնածուն Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին sms-ով ազատեց աշխատանքից՝ խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո»։