Արման Խաչատրյանը Գեղարքունիքի և Լոռու մարզերում հետևել է ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Գեղարքունիքի և Լոռու մարզերում հետևել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացրել է Ճանաարհային դեպարտամենտը:


 


Ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկում են նոյեմբերի 15-ից և շարունակվում են մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը։ Սպասարկող ընկերությունները ներկայացրել են տվյալներ՝ ձմեռային պահպանման աշխատանքներին ընդառաջ կուտակած աղ-ավազի ծավալների, ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի վերաբերյալ։


 


Արման Խաչատրյանը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։


 


Ստուգայցերը շարունակական բնույթ են կրում։ Առաջիկա օրերին Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը կլինի նաև մյուս մարզերում։

Դիտումների քանակ1

Leave a Comment