Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի չեմպիոն | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
     Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
     Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլաքյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:
     Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան
     Երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան
     Գառնիկ Չոլաքանի անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան»։

Leave a Comment