Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի չեմպիոն է

Բաժանորդագրվել

Հայ մարզիկները Եվրոպայի ծանրամարտի առաջանության մեդալակիրներ են։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվեց մինչև 23 տարեկան 60 կգ քաշային ծանրորդների պայքարը։ 22–ամյա ծանրամարտիկ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 120 կգ, իսկ հրում վարժությունում` 147 կգ։ Պոկում և հրում վարժություններում հավասարը չունենալով` երկամարտի 267 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի չեմպիոն` վերցնելով փոքր և մեծ ոսկե մեդալները։

Այս քաշային կարգում մրցող մեր մյուս ծանրորդը՝ Սեյրան Խուդանյանը, արծաթե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում։

Հիշեցնենք` ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 20 -ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։

Leave a Comment