https://arm.sputniknews.ru/20251029/mak-i-hatuk-zekucvogh-datapartel-e-aleqsandr-kvochubaevi-dem-meghadranqy-95242822.html
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտել է Ալեքսանդր Կոչուբաևի դեմ մեղադրանքը
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտել է Ալեքսանդր Կոչուբաևի դեմ մեղադրանքը
Sputnik Արմենիա
Մերի Լոուլորի խոսքով` Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար։ 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T19:45+0400
2025-10-29T19:45+0400
2025-10-29T20:05+0400
ալեքսանդր կոչուբաև
փաստաբան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_0:47:1600:947_1920x0_80_0_0_31aa366ffa04060272740b8c9f18f78f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը խստորեն դատապարտել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ է արել ՀՀ իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել։ Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց բացակայելու արգելքով, որովհետև նրա կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել էր։Իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_89:0:1513:1068_1920x0_80_0_0_4f9698c44d23b031624a49625f0cbe72.jpg
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Մերի Լոուլորի խոսքով` Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար։