Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով. ՆԳՆ–ն վտանգների մասին է զգուշացրել

Բաժանորդագրվել

ՆԳՆ–ն տեղեկացրել է, որ հանրային Wi-Fi ցանցերով կարող են մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները գողանալ։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հանրային վայրերում Wi-Fi ցանցերից օգտվելը կարող է վտանգավոր լինել։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և զգուշության կոչ արել։

«Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով։ Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն»,– ասված է հայտարարությունում։

ՆԳՆ մի քանի քայլ է առանձնացրել, որը կարող է քաղաքացուն պաշտպանել հանրային վայրերում Wi-Fi ցանցերից օգտվելու ժամանակ։

• Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց,
• Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց,
• Օգտվեք VPN ծառայություններից,
• Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները,
• Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը։

Իրավապահները նաև հորդորել են Wi-Fi–ն անջատել , եթե այն այլևս չի օգտագործվում։

Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով։

Leave a Comment