Արարատ Միրզոյանին ծեծի գործով Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման

Երևանի առաջին ատյանի դատարանը Թորգոմ Ասատրյանին մեղավոր է ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ԱԺ նախկին խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու մեջ:

Դատարանը՝ Ժորա Չիչոյանի նախագահությամբ, Ասատրյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Գործը քննվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը խորհրդարանի նախկին նախագահի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Սկզբում Ասատրյանը գտնվել է տնային կալանքի տակ, սակայն Գերագույն դատարանը չեղարկել է խափանման միջոցը և որոշել նրան կալանավորել։

Սկզբնական շրջանում մեղադրանքը որակավորվել էր որպես սպանության փորձ, սակայն հետագայում այն վերակարգավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (2003 թվականի փոփոխությամբ)՝ զանգվածային անկարգություններին մասնակցություն բռնություն գործադրելով։

Leave a Comment