Մե՛նք կարող ենք մտահոգություններ հայտնել, դուք՝ պատկան մարմինները, պետք է գործ անեք, կոնկրետ գործուն մեխանիզմներ կիրառել, որ կալանքը չդառնա պատժիչ միջոց։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես կարծում եմ, որ դուք նաև ստեղծված իրավիճակի համար գոնե բարոյական, ըստ էության, պատասխանատվություն եք կրում։ Դուք շատ արդարացիորեն մատնացույց արեցիք իրավիճակը, ես էլ թվերը բերեցի։ Հիմա ես ասում եմ՝ բացի այն գործողությունները, որոնք դուք ունեք թղթի վրա, է՞լ ինչ քայլեր եք ձեռնարկում իսկապես իրավիճակը և, առհասարակ, մթնոլորտը երկրում փոխելու համար»,- ասաց պատգամավորը՝ դիմելով Սրբուհի Գալյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։