«Տաշիր կապիտալը» պնդում է այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում. Դավիթ Ղազինյան

 

Օգոստոսի 6-ին գրություն է ուղարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էներգոբալանսի բաշխման արդյունքում առաջացած 3.6 միլիարդ դրամը օգտագործելու համար, որպեսզի սակագինը իջնի, ինչին մերժում էր եկել պատասխան նամակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

«Ես օֆիցիալ հայտարարում եմ, «Տաշիր կապիտալը» պնդում է այս պահին կատարել սակագնի իջեցում և մեր ժողովրդին էլ տեղյակ եմ պահում, որ դա լինելու է միայն և միայն «Տաշիր կապիտալի», Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին, որպեսզի քաղաքական նախընտրական ինչ-որ բաներ չկառուցեն։ Հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու, բերեն մի վիճակի, ասեն՝ տեսեք, կառավարիչը եկավ, այսպես արեց, այնպես արեց, լավ աշխատեց, որի պատճառով սակագինը իջավ։ Մենք պնդում ենք, որպեսզի շատ արագ կատարվի այդ փոփոխությունը և սակագնի իջեցում տեղի ունենա, հաշվի առնելով, որ մեր ազգաբնակչությունը րոպե առաջ, օր առաջ պետք է ավելի էժան սակագնով վճարի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment