Իսրայելի բանակը վերականգնել է հրադադարը․ Գազայում իսրայելական հարվածներից ավելի քան 100 մարդ է զոհվել

Քաղաքականություն

29.10.2025 | 14:48

Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերականգնել է Գազայում հրադադարը՝ նախորդ օրվանից տասնյակ զինյալների թիրախների վրա մի շարք հարվածներ հասցնելուց հետո, գրում է France 24-ը։

Նշվում է, որ Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հատվածում գործող ահաբեկչական կազմակերպություններում հրամանատարական դիրքեր զբաղեցնող 30 ահաբեկչի»։

Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, որոնցից շատերը երեխաներ են։ Այս մասին հայտնել են անկլավի քաղաքացիական պաշտպանության գործակալության և հիվանդանոցի պաշտոնյաները։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր հարվածել Գազային, քանի որ, ըստ Իսրայելի կառավարության, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է հրադադարը և խաբեության է դիմել պատանդների մարմինների վերադարձման հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment