Հուլիսի 18-ից, ինչ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, ՀԷՑ-ում սկսեցին լայն թափով կադրային փոփոխությունները․ բարձր պաշտոններում նշանակվում են ՔՊ-ականներ, Փաշինյանի աջակիցներ, ՊՎԾ-ում Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատած անձինք։
Yerevan.Today-ը երկու անգամ արդեն անդրադարձել է ՀԷՑ-ում նորանշանակ ՔՊ-ականների մի մասին։
Այժմ հրապարակում ենք այլ աշխատողներին ցանկ, որոնց սոցցանցային էջերում ՔՊ-ական լինելը ֆիքսված չէ, սակայն իշխանության աջակիցներ են հանդես գալիս։
Լևոն Օհանեսյանը, որն այժմ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է, իրացման տնօրեն, նախկինում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենն էր, որն այժմ ղեկավարում է Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Լևոն Օհանեսյանը անկեղծ շնորհակալություններ էր հայտնում Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և ՔՊ-ականներից ում հասցնում էր։
Թոռնիկ Ալիյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Երևանի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտի պետի տեղակալն է։ Նա Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն է, ում կարիերան բուռն զարգացում ունեցավ քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ձայնագրություն պատրաստելուց ու այդ առիթով քրեական գործից սկսած։
ՀԷՑ Անվտանգության և վերահսկողության գծով տնօրենի տեղակալ, դեպարտամենտի պետ է աշխատում Արեգ Պապյանը, որն ակտիվորեն տարածում է Փաշինյանին, ՔՊ լրատվականի նյութերը, ինչպես նաև պետական վերահսկողական ծառայության նյութերը։ Ըստ ամենայնի, հենց այդ ծառայությունում էլ աշխատել է, որտեղից Ռոմանոս Պետրոսյանը տեղափոխել է ՀԷՑ։
ՀԷՑ խոշոր սպառողների սպասարկման տնօրենի տեղակալ է աշխատում Արմեն Միրզոյանը։ Ֆեյսբուքյան հարթակում ակտիվորեն տարածում էր ՊՎԾ նյութերը և Ռոմանոս Պետրոսյանի հետ կապված նյութերը՝ դեռ մինչ այդ պաշտոնին նշանակվելը։ Ըստ ամենայնի, նա ևսեղել է ՊՎԾ աշխատակից։
Նախորդ հրապարակումները՝
Ո՞ր ՔՊ-ականներն են պաշտոն ստանում ՀԷՑ-ում․ Ինֆոգրաֆիկա
ՀԷՑ-ում ՔՊ-ականների նոր «խմբաքանակ» են ստացել․ Ինֆոգրաֆիկա


