Հայաստանում դատավճիռները կախված են մեկ անձի կամքից․ Սերժ Սարգսյան

Հասարակություն

29.10.2025 | 12:45

«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները, այսպես ասեմ, կախված են մեկ անձի կամքից»,- անդրադառնալով Մասիսի համայնքապետ, խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին` նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում Դավիթ Համբարձումյանի մեղքն ապացուցող որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել, և նման խիստ պատժաչափ է սահմանվել, որպեսզի Համբարձումյանի նկատմամբ չկիրառվի համաներման մասին 2018-ին ընդունված օրենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան

Leave a Comment