Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան, հյուրեր՝ Վարդան Վարդանյան և Նարեկ Բաբայան` բլոգերներ, «Ըստ քեզ»-ի հիմնադիրներ։
Թեմա՝ Ինտերնետի միջազգային օր: Հոկտեմբերի 29-ին աշխարհը նշում է Ինտերնետի օրը։ Տեխնոլոգիա, որը միավորեց երկրներ, քաղաքներ, մարդկանց, աշխատանքներ, անգամ օրվա ռիթմեր։ Եթե 20 տարի առաջ ինտերնետը պարզապես «տեղեկատվության տարածք» էր, այսօր այն դարձել է մեր կյանքի մի ամբողջ շերտ։ Այստեղ ենք աշխատում, սովորում, շփվում, սիրահարվում, կիսում և դառնում համայնքի մաս։
Ինչպես միշտ՝ հաղորդման ընթացքում կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։