Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։
«Գազայի հատվածում բնակելի շենքերի և փախստականների վրանների վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է 63 մարդ, այդ թվում՝ 24 երեխա», – նշվում է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ավիահարվածների են ենթարկվել Գազա քաղաքը, Խան Յունիսը, Բեյթ Լահիան, անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի և Բուրեյջ ճամբարները և այլ տարածքներ: