Հայ ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնություններում

https://arm.sputniknews.ru/20251029/haj-tsanrvordnery-sksum-en-pajqary-evrvopaji-arajnutjunnerum-95210593.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87751941_105:0:1526:1066_1920x0_80_0_0_4a90378f1ab17aa42786d95c2409b5e5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ծանրորդ, ծանրամարտ, հայաստան, եվրոպա

ծանրորդ, ծանրամարտ, հայաստան, եվրոպա

Բաժանորդագրվել

Եվրոպայի երիտասարդների և Մ23 հավաքականների 23 ծանրորդ է մասնակցելու առաջնություններին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Նշենք, որ առաջնությունները մեկնարկել են հոկտեմբերի 28-ից, սակայն հայ ծանրորդները մրցապայքարի են դուրս գալու հոկտեմբերի 29-ից։

«Հոկտեմբերի 29-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ): Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն 60 կգ քաշային կարգը ներկայացնող Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդանյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ առաջնություններն անցկացվում են Ալբանիայի Դուրես քաղաքում։ Դրանք տևելու են մինչև նոյեմբերի 4-ը։

Հոկտեմբերի 30-ին պայքարի մեջ կմտնեն երիտասարդների հավաքականի ծանրորդների Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը (71 կգ)։ Մինչև 23 տարեկանների հավաքականից էլ կմասնակցի 71 կգ քաշային Գոռ Սահակյանը։

Նոյեմբերի 1-ին երիտասարդների հավաքականից կմասնակցի Մերի Միսակյանը (69 կգ)։ Նոյեմբերի 2-ին՝ երիտասարներից առաջնությանը կմասնակցեն Գրիգոր Ղազարյանը, Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Աննա Ամրոյանը (77կգ), Մ23-ից՝ 88 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը։ Նոյեմբերի 3-ին՝ Երիտասարդների հավաքականից կմասնակցեն Միշա Մելքոնյանը (110 կգ), Վարդգես Մարգարյանը (110+կգ), Էմմա Պողոսյանը (86կգ), Ալինա Սուքիասյանը (86+ կգ), իսկ մինչև 23 տարեկանների հավաքականից՝ Լիանա Գյուրջյանը (86 կգ)։

Առաջնությունների վերջին օրը՝ նոյեմբերի 4-ին, մրցապայքարը կսկսեն Մ23 հավաքականի ծանրորդները՝ Մնացական Աբրահամյանը (94կգ), Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը (110 կգ), ինչպես նաև Աշոտ Մովսիսյանը (110+), ինչպես նաև Մերի Թումասյանը (86+կգ)։

Leave a Comment