Հոսանքի գինն իջեցնելու մեր առաջարկը մերժվել է, հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասնել է, որ հինգ ամիս առաջ ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 մլրդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։
Կարապետյանը նշել է, որ հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։ «Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»,- հարցրել է նա։
