Ռեփեր Փի Դիդին կարող է վաղաժամ ազատ արձակվել

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդին, որի իրական անունը Շոն Քոմբս է, կարող է վաղաժամկետ ազատ արձակվել, չնայած չորս տարուց ավել ազատազրկման ժամկետին։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի տվյալներին։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Բրուքլինում գտնվող մեկուսարանից նրա ազատ արձակման հնարավոր ամսաթիվը 2028 թվականի մայիսի 8-ն է։ Դրա հետ մեկտեղ փաստաբանները ձգտում են տեղափոխել նրան ավելի քիչ սահմանափակող պայմաններով հաստատություն։ Այս դեպքում արտիստը կկարողանա անցնել թմրամոլության դեմ պայքարի վերականգնողական ծրագիր, որի հաջող ավարտը թույլ կտա նվազեցնել նրա պատիժը մեկ տարով։

Հիշեցնենք, որ Նյու Յորքի դատարանը նրան դատապարտել է 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառության համար կանանց տեղափոխումը կազմակերպելու համար։ Մեղադրող կողմը նրա համար պահանջել էին 11 տարի ազատազրկում, իսկ պաշտպանությունը՝ 14 ամիս։

Leave a Comment