Խոշոր ավտովթար՝ Կոտայքում․ բախվել են Lada-ն ու բեռնատարը, վերջինս կողաշրջվել է

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին

Խոշոր ավտովթար՝ Կոտայքում․ բախվել են Lada-ն ու բեռնատարը, վերջինս կողաշրջվել է


ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4  ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետ «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Բախման հետևանքով «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment