Aurora News | Խուդաթյանը՝ Մեծամորի ատոմակայանի 2-րդ բլոկի շահագործումը երկարաձգելու մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի 2-րդ բլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար կհատկացվի 20․1 միլիարդ դրամ։

Խուդաթյանի խոսքով՝ Մեծամորի ատոմակայանի 2-րդ բլոկի մոդեռացման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարվա ընթացքում։

«Աշխատանքները կշարունակվեն՝ զուգահեռ ապահովելով դրա շահագործումը նախ մինչև 2026, ապա մինչև 2036 թվականը»,- հավելել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Leave a Comment