Վաղարշապատում իշխանությունը պատռում է Խաչիկ Մանուկյանի քարոզչական պաստառները․ ահազանգ

Վաղարշապատ խոշորացված համայնքում իշխանությունը պատռում է «Հայրենիք»-ի կողմից առաջադրված թեկնածուի՝ Խաչիկ Մանուկյանի քարոզչական պաստառները։

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանն ահազանգում է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ամբերդ գյուղում իշխանության ներկայացուցիչները բոլոր տեղերից պոկում են «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ մանուկյանի նկարները ու փոխարենը փակցնում ՔՊ-ական թեկնածուի՝ Արգիշտի Մեխակյանի պաստառները։

Վիրաբյանի փոխանցմամբ, նույն պատկերն է տիրում նաև այլ համայնքներում ու համատարած պատռում են ոչ միայն Խաչիկ Մանուկյանի, այլև մյուս թեկնածուների քարոզչական նկարները, թողնելով միայն Արգիշտի Մեխակյանինը։

Ըստ Վիրաբյանի՝ Ամբերդ համայնքում Խաչիկ Մանուկյանի լուսանկարները պատռում ու փոխարենը Արգիշտի Մեխակյանի պաստառներն է փակցնում ոմն Հայկո։

—00—ԼԱ

 

 

Leave a Comment