«Ի դեպ». Քաղաքացին անպաշտպան, եկեղեցին՝ թիրախում

Ի դեպ, Գեղարքունիքի մարզում կորել է 3-ամյա երեխա, ում դեռևս չի հաջողվել գտնել, Վանաձորում դատարանի դահլիճում դանակահարել են 22-ամյա տղայի, հայտնվել է խարդախության նոր ձև՝ գողանում են մարդկանց քարտային տվյալները։

Սա մեկ օրվա լրահոսի ընդամենը մի փոքրիկ մասն է։

Հասկանալու համար, թե ինչով է զբաղված այս ամենի համար ուղիղ պատասխանատվություն կրող կառույցը՝ Ներքին գործերի նախարարությունը, մասնավորապես՝ ոստիկանությունը, կրկին կարդում ենք լրահոսը։

ՆԳՆ-ն մեղադրել է բեռնատարների վարորդներին բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ՝ նշելով, որ այդ ակցիաները կարող են տնտեսական վնասներ ու անհարմարություններ պատճառել։

Փաստաբանն ահազանգել է, որ ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել Տեր Փառեն քահանա Առաքելյանին։

Գնում ենք մի փոքր ավելի հետ․․․

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment