Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող բիզնես կենտրոնում բռնկված հրդեհը տեղայնացվել է։
Հաղորդվել է, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել 450 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհը։

Նախկինում նաև հաղորդվել էր, որ կրակը տարածվել է շենքի երրորդ հարկում և տանիքում, և մոտ 20 մարդ ինքնուրույն դուրս է եկել մինչև հրշեջների ժամանումը։

Հրդեհը մարելու համար աշխատում են ԱԻՆ-ի ավելի քան 50 աշխատակիցներ և 17 մեքենա. միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Leave a Comment