ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ ծնկի էիք եկել Փաշինյանի հետ, ինչ մեղքերի թողություն արեցիք հարց՝ ՊՆ Սուրեն Պապիկյանին

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում փակ հանդիպման է մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության հետ։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ քննարկման թեման ՊՆ-ի վերջերս առաջարկած նախագիծն է, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Քննարկմանը մասնակցում են Անդրանիկ Քոչարյանը և Հայկ Սարգսյանը։

ArmLur.am-ի լրագրողի հարցին, թե ինչ «մեղքերի թողություն» էր անում Սուրեն Պապիկյանը Հովհաննավանքում, նախարարից պատասխան չստացանք։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Leave a Comment