Արշակ Սրբազանի տեսանյութերի տարածման դեպքը կհետաքննվի դատախազությունում















«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը դատախազություն հաղորդում է ներկայացրել՝ կապված Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի հետ։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

«Այո, ստացել ենք և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել»,- հաստատել են դատախազությունից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին համացանցում տարածվել էին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր, ինչից հետո մի շարք իրավաբաններ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպություններ հայտարարեցին, որ խախտվել է մարդու մասնավոր և անձնական կյանքի իրավունքը։

 

 



Leave a Comment