Թուրքիայում 6. 1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավորներ և փլուզված շենքեր


Միջազգային


Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է 102 հետցնցում։

Այս մասին նշել են Բողազիչի համալսարանի Քանդիլլի կենտրոնից:

Հիմնական երկրաշարժից հետո տեղի է ունեցել 102 հետցնցում, որոնցից ամենաուժեղը եղել է 4.3 մագնիտուդով։ Երկրաշարժը հանգեցրել է երեք շենքի և մեկ խանութի փլուզման, որի հետևանքով վիրավորվել է 22 մարդ։


Leave a Comment